ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Կոնյակը` որպես դեղամիջոց. 168.am
Սրտի նևրոզ, նյարդային անհանգստություն, սպազմեր ստամոքսում և աղիներում. կատվախոտի 20 գ չոր արմատը 24 ժամ թրմել 200 մլ կոնյակի մեջ։ Խմել 10-20 կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, ջրի հետ։
Ստենոկարդիայի նոպաներ. ուտել 1-2 կտոր կոշտ շաքար և ընթացքում կումերով խմել 20-30 մլ կոնյակ։
Սրտի իշեմիկ հիվանդություն, ցիստիտ, միզաքարային հիվանդություն. մանր կտրատել նեխուրի տերևը և արմատը։ Հումքը լցնել կոնյակի մեջ` 1։3 քաշային հարաբերությամբ։ Չորս ժամ թրմել ամուր փակված տարայի մեջ, քամել։ Խմել 1-ական թ/գ` օրը 3 անգամ։ Ոգեթուրմը նախօրոք լուծել եռացրած ջրի մեջ (1 թ/գ ոգեթուրմ, 4 թ/գ ջուր)։
Շագանակագեղձի բորբոքում, միզապարկի հիվանդություններ. ռեհանի տերևը մանրացնել, 20 գրամ հումքը 7 օր թրմել 120 մլ կոնյակի մեջ, քամել։ Խմել 25-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։ Լուծել եռացրած ջրում։
Պանկրեատիտ. Հարել 1 ձվի սպիտակուց, ավելացնել 25 մլ կիտրոնի հյութ (մոտ կես կիտրոն)։ Խառնուրդը լուծել 1 լ կոնյակի մեջ։ Խմել 1-ական ճ/գ` օրը 1 անգամ, ընթրիքից առաջ։
Հազի երկարատև նոպաներ. ընկույզի միջնապատը 7 օր թրմել կոնյակի մեջ (1։10), ամուր փակված տարայի մեջ` մութ տեղում, քամել։ Խմել 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Մաշկային ցան. 100 մլ եռացրած ջրի մեջ ըստ հերթականության լուծել 1 գ բորաթթու, 2 գ բորակ, 1 թ/գ բժշկական գլիցերին, 1 ճ/գ կոնյակ։ Համասեռ լուծույթով օրը 2 անգամ մշակել մաշկը` ներմերսել։
Գլխամաշկի որքին. խառնել լոռամրգիի 1 թ/գ տրորած պտուղ (կարելի է` սառեցրած), 1 ձվի դեղնուց, 1 թ/գ հեղուկ մեղր, կես թ/գ հեղուկ մեղր, կես թ/գ կոնյակ։ Հարել, մինչև ստացվի համասեռ զանգված։ Ներմերսել գլխամաշկի հիվանդ մասի մազարմատներին, ծածկել պոլիէթիլենային թաղանթով, ամրացնել գլխաշորով։ Պահել 30 րոպե, լվանալ գոլ ջրով։
Ատամի սուր ցավ. 20 մլ կոնյակի մեջ լուծել 5 գ կերակրի աղ։ Բամբակե խծուծը թրջել լուծույթի մեջ, դնել հիվանդ ատամի վրա։ Արագ ներգործող միջոց է։
Կոպերի այտուցներ. ժողովրդական դեղատոմսեր
- Եղեսպակի տերևը մանրացնել, 1 թ/գ հումքը 30 րոպե թրմել 100 մլ եռացրած ջրում, քամել։ Թուրմը բաժանել երկու հավասար մասերի` սառը և տաք։ Վերցնել երկու բամբակյա խծուծ, թրջել տաք և սառը թուրմերի մեջ, դնել կոպերին, 10 րոպե անց փոխել թրջոցները, տաքը` սառով, և` հակառակը։ Կատարել օրը մեջ, շարունակել 1 ամիս։
- Հում կարտոֆիլն անցկացնել քերիչով, 2 թ/գ հումքը լցնել թանզիֆե պարկիկի մեջ, դնել կոպերի վրա։ Պահել 10-15 րոպե։ Գործողությունը կատարելուց հետո ցածի կոպը մշակել հատուկ նախատեսված քսուքով։ Պահել 10 րոպե, քսուկը մաքրել թեյի թուրմով։
- Կարտոֆիլը լվանալ հոսող ջրի տակ, մաքրել խոզանակով, եփել, որից հետո բաժանել երկու հավասար մասերի։ Սառած կարտոֆիլը դնել կոպերի վրա, պահել 30 րոպե։
- Խառնել 1 միջին հում կարտոֆիլից ստացված քերուկը, 2-ական թ/գ ցորենի ալյուր և հում կաթ։ Դնել կոպերի վրա, պահել 5 րոպե։ Կարելի է կատարել ամեն օր։
- Խառնել հավասար քանակովի հում կարտոֆիլի քերուկ և մաղադանոսի մանրացրած տերև։ Չորս թ/գ հումքը լցնել թանզիֆե պարկիկի մեջ, դնել կոպերի վրա։ Պահել 10 րոպե։ Մշակել ճարպոտ քսուկով։
- Մանր կտրատել մաղադանոսը, 1 թ/գ հումքը խառնել 2 թ/գ թթվասերի հետ։ Խառնուրդը դնել կոպերի վրա, ծածկել խոնավ անձեռոցիկով։ Պահել 10 րոպե։
- Մանրացնել կեչու տերևը, 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմել 200 մլ եռացրած ջրում, քամեք։ Բամբակե խծուծը թրջել սառը թուրմի մեջ, դնել թրջոց։
- Կոպերի այտուցման դեպքում կարելի է դնել թրջոցներ նաև երիցուկի կամ լորենու ծաղիկների, թեյի թունդ սառը թուրմերով, ծովի աղի կամ 1 %-անոց բորաթթվի գոլ լուծույթներով, պահել 3-5 րոպե։
Կարդացեք նաև
Երեխաների սննդակարգում շաքարի ցածր պարունակությունը կարող է զգալիորեն նվազեցնել մեծ տարիքում քրոնիկ հիվանդությունների զարգացման...
Սննդաբան Մեյ Սիմպկինի կարծիքով, կան մի քանի արդյունավետ միջոցներ՝ սթրեսային վիճակներում ի հայտ եկող հուզական շատակերության դեմ...
Ինչպես հայտնում է The Daily Pioneer-ը, Այհովայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդակարգի փոփոխությունը, այդ թվում՝ ավելի շատ գինու և պանրի օգտագործումը, կարող է կանխել...
Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...
Ինչպես հայտնում է РИА "Новости"-ն, Տեխասի hամալսարանի աշխատակիցները, մկների վրա փորձերով կատարելով, պարզել են, որ շաքարի մեծ քանակ պարունակող սնունդն առաջացնում է աղիների միկրոֆլորայի խանգարում...
Հետազոտությունները ցույց են տվել, որ կարճ ժամանակվա ընթացքում մոտավորապես 950 մլ էներգետիկ ըմպելիքի օգտագործումը կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ազդել սրտի ռիթմի վրա...
Հավը և սպիտակ այլ մսի տեսակները կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան կարմիր միսը (խոզի, տավարի, ոչխարի). գրում է The Daily Mail-ը: Մինչև վերջերս կարծում էին, որ միայն կարմիր միսը, որը պարունակում է շատ հագեցած ճարպեր...
Նուռ
Աֆրոդիզիակ է համարվում այն սնունդը, խմիչքը կամ դեղամիջոցը, որը խթանում է սեռական ցանկությունը...
Սուրճի ազդեցությունը սեքսի վրա ուսումնասիրվել է շատ գիտնականների կողմից: Մասնավորապես, Տեխասի համալսարանի մասնագետները եկել են այն եզրակացության,որ մի բաժակ լավ թարմ սուրճը սեքսից առաջ նպաստում է սեռական ցանկության...
Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ Լին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն